
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։