
Օգոստոսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ, հատնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բացի այդ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և ExxonMobil-ի միջև ստորագրվել է «Համագործակցության հուշագիր»։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և ExxonMobil-ի փոխնախագահ Ջոն Արդիլը։