
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է այն մասին, թե ինչպես կարձագանքի պաշտոնական Բաքուն, եթե Երևանի կողմից Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից նահանջ լինի։
«Եթե Հայաստանը դադարի ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, մենք նույնը կանենք նրանց տարածքային ամբողջականության հետ։ Եվ ո՞վ կհաղթի և ո՞վ կպարտվի այս դեպքում։ Կարծում եմ՝ սա հռետորական հարց է», – ասել է Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի կարևորությունն այն է, որ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և «իրենց ապագա փոխգործակցությունը կպլանավորեն միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա»։