Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» շրջանակում հանդես է եկել համաներման մասին օրենքի նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Օրինագծի համաձայն՝ համաներումը կարող է տարածվել տարբեր շրջանակների անձանց վրա, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցած անձանց, զոհված կամ անհայտ կորածների մերձավոր ազգականների, ինչպես նաև որոշ սոցիալական խմբերի ներկայացուցիչների՝ կանանց, 60 տարին լրացած անձանց, հանցագործության պահին անչափահասների և այլոց։
Նախագծով նախատեսվում է նաև, որ ոչ ծանր կամ անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար ազատազրկված մի խումբ անձինք կազատվեն պատժից։
Նշվում է, որ համաներումը կարող է վերաբերել ավելի քան 20 հազար մարդու։
Համաներման մասին օրենքի նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսին։



