Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբիին՝ հավատարմագրերն ընդունելու կապակցությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ։



