Ալիևը խոսել է COP 29-ին Հայաստանի մասնակցությ...

Ադրբեջանի նախագահը խոսել է Բաքվում անցկացվելիք COP 29-ին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին։

«ՀԳՀԾ-ին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հայաստան»,- նոյեմբերի 11-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջան ի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը հայտնել է, որ «Հայաստանին ևս COP-ին մասնակցելու հրավեր է ուղարկվել, բայց արդյոք այս երկիրը կմասնակցի, թե ոչ՝ կախված է հենց Հայաստանից»։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի միջոցառումը և Բաքվի պարտավորությունն էր հրավիրել բոլոր կողմերին։

Ալիևն այսօր Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման գործընթացը։ Ըստ նրա՝ վերջին մեկ տարվա ակտիվ բանակցությունների արդյունքում լուրջ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ սահմանների սահմանազատման հարցում։

«Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ առկա տարածքային պահանջները շարունակում են խոչընդոտ լինել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և այս Սահմանադրությունը պետք է փոխվի»,- առիթը բաց չթողել և հերթական անգամ կրկնել է Ալիևը։