Ալիեւը հայտնել է Հայաստանի հետ հարաբերություն...

Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջերս տեղի ունեցած հանդիպումը, ինչպես նաեւ փոխվարչապետերի հանդիպումը սահմանազատման հարցով, ցույց են տալիս, որ կան կարգավորման լավ շանսեր, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ հանդիպումից հետո, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ինչպես արդեն ասել եմ համեմատաբար վերջերս, այժմ մենք խաղաղությանն ավելի մոտ ենք, քան նախկինում երբեւէ... Այժմ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում, ես կարծում եմ եւ հուսով եմ, որ մենք շատ մոտ ենք բեկման։ Դա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։ Դա կնշանակի, որ Կովկասում խաղաղություն կտիրի, երկար սպասված խաղաղությունը»,- հայտնել է Ալիեւը։