Ալիևը և Սթարմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջա...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դա Սթարմերի առաջին այցն է Ադրբեջան։

Հանդիպման ընթացքում վարչապետ Սթարմերը հետաքրքրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացով։ Ալիևը նշել է, որ ներկայում բանակցությունները շարունակվում են, պայմանագրի զգալի մասն արդեն համաձայնեցված է, տեղի է ունեցել ավելի քան 12 կիլոմետր երկարության սահմանի սահմանագծում ու սահմանազատում, իսկ հանձնաժողովի վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացը շարունակելու մասին։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է ՀՀ սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների բացառման» կարևորությունը։

Ալիևն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման նշանակությունը՝ խաղաղության գործընթացի շարունակման ու խաղաղության պայմանագրի ստորագրման համար։