Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադրբեջանի թեկնածությունն իբրև COP29 կլիմայական կոնֆերանսի կազմակերպիչ աջակցելու համար, հայտնել է РИА Новости-ն։
«Ես Վլադիմիր Վլադիմիրովիչին (Պուտինին) և ընդհանրապես ռուսական կողմին երախտագիտություն հայտնեցի՝ COP29 կլիմայական կոնֆերանսի հյուրընկալող Ադրբեջանի թեկնածությունը աջակցելու համար: Ռուսաստանի աջակցությունը չափազանց կարևոր էր, և մենք այժմ աշխատում ենք, այդ թվում՝ երկկողմ ձևաչափով կլիմայական այս համաժողովի նախապատրաստմանը»,- ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ալիևը։



