Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի վախճանի կապակցությամբ։ Ուղերձի տեքստը հրապարակվել է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Խորը սրտի ցավով ընդունեցինք Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, ականավոր կրոնական գործիչ Նորին Սրբություն Իլիա II-ի մահվան լուրը։
Նորին Սրբություն Իլիա II-ն իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրաբերել է սեփական ժողովրդին ծառայելուն և հանուն մարդկության վեհ գաղափարներին։ Կովկասում խաղաղության, անդորրի հաստատման, մարդկանց միջև համերաշխության, միջկրոնական փոխըմբռնման և երկխոսության ուղղությամբ իր գործունեությամբ Նորին Սրբություն Իլիա II-ը տեղ զբաղեցրեց միլիոնավոր մարդկանց սրտերում՝ անկախ նրանց ազգային և կրոնական պատկանելությունից, վայելեց խորը հարգանք ու համակրանք։
Նորին Սրբություն Իլիա II-ը մեծ ներդրում է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամության և համագործակցության ավանդական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում։
Կիսելով այս ծանր կորստի դառնությունը՝ իմ և ադրբեջանական ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի ողջ ժողովրդին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն»,- ասված է Իլհամ Ալիևի ուղերձում։



