Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումներից հետո Ալիևը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Նա ահաբեկչական գործողություն է անվանել Նախիջևանում անօդաչու սարքերի հետ կապված միջադեպը և հայտարարել, որ այն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումները, դրվել են մարտական պատրաստության թիվ մեկ մակարդակի վրա և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։



