Ալիեւն ու էրդողանը Նիկոլով փայլուն բինգո բռնե...

«Դուխով» Նիկոլի վախերը դարձել են անկառավարելի, որովհետեւ, արժանապատիվ մարդիկ այլեւս չեն ցանկանում խաբվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վախից ուղղաթիռ բարձրացավ եւ շրջանցեց այն մարդկանց, ում աչքերի մեջ պետք է նայեր ու «պատասխաներ» թուրքին Սյունիք մտցնելու հարցերին։ Փոխարենը, գնաց նախապես գտած մի քանի անուղեղի հետ հանդիպելու եւ «նոր Հայաստանի» մասին էշություններ դուրս տալու։

Ալիեւն ու էրդողանը նիկոլով փայլուն բինգո բռնեցին։ Այսքան հիմար մարդիկ, այսքան լկտի եւ դավաճան կերպար, Հայաստանում դժվար էր պատկերացնել։

Եթե մեր երկրում կա անթասիբ, անհայրենիք ու արժանապատվություն չունեցող զանգված, դա դեռ չի նշանանակում, որ Հայաստանն արժանի է կործանման։ Նիկոլը վտանգավոր է Հայ ժողովրդի եւ Հայաստանի գոյության համար։