Ալիևին Հայաստանում պատասխանում են երկու նախագ...

Ես կարող էի այստեղ ձևացնել, թե ինչ-որ ներքին տվյալներ ունեմ, բայց ցավոք Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պահանջները, որպեսզի գործադիրի այս կամ այն ներկայացուցիչները ներկայանան և պատմեն, թե ինչ վիճակում է բանակցային գործընթացը, այս պահի դրությամբ դեռևս ցրողական տրամաբանության են արժանանում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դրա հետ կապված առաջարկելու է նաև օրենսդրական փոփոխություններ, որպեսզի իրենք չկարողանան դրանից խուսափել, բայց թշնամի երկրների ղեկավարների, ՀՀ բանակցողների ընդհանուր հռետորաբանության վերլուծությունը հուշում է, որ որևէ լավ բան այդտեղից ակնկալել ը շատ դժվար է»։