Ադրբեջանի նախագահի արտաքին քաղական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Դյուկի հետ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել Է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ համագործակցության հարցեր, ներառյալ տարածաշրջանային իրադարձությունները։
«Մենք քննարկել ենք Մերձավոր Արևելքում և Կովկասում վերջին իրադարձությունները, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև Իսրայելի և Ադրբեջանի միջև երկկողմ ամուր հարաբերությունները»,- X-ում գրել է Իսրայելի դիվանագիտության ղեկավարը։



