Ալիևի մոտ վարչապետ աշխատողը կամ աննախադեպ խայ...

Այս տարվա օգոստոսի 20-ին Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացնում էր, որ բոլոր նրանք , ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը:

Այս հայտարարությունից օրեր առաջ Երևանից օդանավով Կապան էր այցելել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Մարզպետարանի հայտարարությունը Փաշինյանի գովազդային այցի տրամաբանական շարունակությունն էր։ Իհարկե Սյունիքի մարզպետարանը մոռացել էր նշել, որ անգամ Փաշինյանը ստիպված է եղել Երևան վերադառնալ մեքենայով, քանի որ ադրբեջանցիները կրակում էին օդանավակայանի ուղղությամբ։

Հետո մեկ թռիչք էլ իրականացվեց Երևանից դեպի Կապան, իսկ դրանից հետո թռիչքները չեղարկվում էին։ Վերջին փորձը եղել է օգոստոսի 28-ին, բայց պլանավորված թռիչքը կրկին հետաձգվել էր իբրև թե եղանակային պայմանների պատճառով, բայց ակնհայտ էր, որ այն կապված է նույն օրը օդանավակայանի ուղղությամբ հնչած կրակոցների հետ, որոնց մասին մամուլը գրել էր։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լիարժեք իշխանություն չունի Սյունիքի մարզի նկատմամբ ու գոնե օդանավակայանի, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածի մասով Ադրբեջանն է որոշում, թե երբ Հայաստանը կարող է օգտվել դրանցից։ Սա խայտառակություն է իբրև սուվերեն պետության համար։ Ավելին, սա աննախադեպ խայտառակություն է Հայաստանի համար, որի համար պետք է «շնորհակալություն» հայտնել Նիկոլ Փաշինյանին, Ալիևի մոտ վարչապետ աշխատող մարդուն։