Ալենչո՛, քեզ խելոք պահի, մորդ էլ տիրություն ա...

Դերասան Լևոն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Ալենչո, քեզ խելոք պահի, մորդ էլ տիրություն արա, եթե արդեն չես ուրացել»,- այս մասին ասել է դերասան Լևոն Հարությունյանը՝ պատասխանելով Ալեն Սիմոնյանի գրառմանը:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը նման գրառում էր արել. «Մի դերասան կար, որ ժամանակին մորս «Մամ ջան»-ով էր դիմում՝ չնայած իր պատկառելի տարիքի: Հիմա ինձ տեսնելիս արագ-արագ անցնում է՝ հայացքը փախցնելով: Բացի ստեղ-ընդեղ նկարվելուց, մի մշտական դեր է հիմա գրել իր համար՝ փողի դիմաց իշխանություններից է բողոքում»:

Մանրամասները՝ տեսանյութում: