Կանանց տոնի առիթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 60 հազար դրամի չափով պարգեւատրել է ԱԺ կին պատգամավորներին եւ աշխատակիցներին։
Այդ մասին համապատասխան կարգադրության մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:



