«Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ա...

«Ալեն Սիմոնյան, ձեր նման դավաճանները տեղ չունեն մեր երկրում». քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաները «Իմ քայլի» պատգամավորների բնակարանների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու մեջ:

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Մխիթար Հայրապետյանի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի, Նարեկ Զեյնալյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում: