Ալբանիայի նախագահը Սորոսին մեղադրել է երկրում...

Երկրին հաջողվել է խուսափել մի դավադրությունից, որի կազմակերպիչը միլիարդատեր Ջորջ Սորոսն է և որի նպատակն էր Ալբանիայում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը: Այս մասին ասել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետան:  

Daily Mail-ի փոխանցմամաբ, նախագահի պնդում է, որ միլիարդատերը փորձել է «միջամտել անցած հանգստյան օրերին կայացած ՏԻՄ ընտրություններին և զավթել իշխանությունը»: Մետան Սորոսին մեղադրել է դավադրության քաղաքական սխեմայի հետևում կանգնած լինելու համար: Այս մասին հայտարարվել  է նրանից հետո, երբ Ալբանիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել կիրակի կայացած ընտրություններին:

Նախագահը փորձել է հետաձգել ընտրությունները՝ նշելով, որ առանց ընդդիմության դրանք ժողովրդավար չեն լինի և հայտարարել, որ «Սորոսը դավադրություն էր կազմակերպել իշխանությունն ամբողջովին զավթելու համար»: