Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա Նյու Յորքում սեպտեմբերի 23-ից 29-ը։
Այս մասին հայտնել է պաշտոնական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։
Ալ-Շարաան կլինի Սիրիայի առաջին պետության ղեկավարը, որը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայում նախագահ Նուրեդդին ալ-Աթասիից հետո, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1967 թվականին։



