Կրեմլն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշփվեն Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք հույս ունենք, որ երկու նախագահները կշփվեն Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում: Մենք հուսով ենք, որ նման հնարավորություն կստեղծվի մեր երկու պետությունների ղեկավարների համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Էրդողանի միջև շփումը տեղի կունենա մինչև տարեվերջ: