
Air India ավիաընկերությունը հաստատել է, որ գրեթե բոլոր ուղևորները զոհվել են, երբ Boeing 787-8 Dreamliner օդանավը կործանվել է` օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։
«Ցավով հայտնում ենք, որ օդանավում գտնվող 242 մարդուց 241-ը զոհվել է։ Միակ ողջ մնացածը ներկայումս բուժում է ստանում հիվանդանոցում։ Air India-ն խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին», - նշված է X հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ։
12 տարվա օդանավում եղել են 10 անձնակազմի անդամ և 230 ուղևոր՝ չորս երկրներից․ 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի և 1 կանադացի։ Air India-ը հայտնել է, որ լիարժեք համագործակցում է իշխանությունների հետ՝ օդային աղետի հանգամանքների բացահայտման ուղղությամբ։