
Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Հուջարաթի նահանգի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում։
India Today-ը հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Times of India-ն պարզաբանում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը Boeing 787 Dreamliner էր։
Air India-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ինքնաթիռն Ահմադաբադից ուղևորվում էր Լոնդոնի Գեթվիք օդանավակայան։
Ըստ ANI գործակալության՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից դուրս գտնվող քաղաքային տարածքում։
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։