Հայաստանի պետական մարմինները շարունակում են իրենց աշխատանքը, ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում են։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ ավելի վաղ իր ղեկավարած կառույցի զեկույցում նշվել էր, որ Մերձավոր արևելքում հնարավոր պատերազմը կարող է Հայաստանի խաղաղությունը վտանգել, հիմա երբ կա այդ պատերազմը, ի՞նչ է սպառնում ՀՀ–ին։
Հարցին՝ աշնանը ի՞նչ պատերազմ էր կանխատեսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կա՞ այդպիսի վտանգ, նա արձագանքեց. «Վարչապետի խոսքը պետք չի խեղաթյուրել»։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ընդդիմադիր ուժերը պաշտպանում են խաղաղության ռևիզիան, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ շատ մոտ ապագայում՝ ընտրություններից հետո, ամենաուշը աշնանը։ Նրանք նախապատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։



