Ահագնորեն տարածվում է խոզերի Աֆրիկյան ժանտախտ...

Վերջին շրջանում ՀՀ ամբողջ տարածքում ահագնորեն տարածվում է խոզերի Աֆրիկյան ժանտախտը։ Այս մասին ահազանգում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:

«Ֆերմերները ահազանգում են, որ հազարավոր խոզեր են անկել հիվանդության պատճառով, իսկ պատկան մարմինները այս ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկում։

Ֆերմերները բարձրաձայնում են նաեւ այն մասին, որ պատշաճ կերպով չեն իրականացվում լաբորատոր հետազոտություններ, ինչի հետեւանքով չի հաստատվում հիվանդությունը, եւ վերջիններս զրկվում են փոխհատուցվում ստանալու իրենց իրավունքից։

Մինչդեռ, հիվանդության հաստատման դեպքում կառավարությունը պարտավոր է փոխհատուցել ֆերմերներին։

Ոլորտում առկա է եւս մեկ խնդիր։ Որոշ անձինք դրսից՝ զարտուղի ճանապարհներով, ներկրում են տոհմային խոզեր, եւ խոզաբույծները չեն կարողանում շուկայում իրացնել մսամթերքը։ Շատերը հայտնում են, որ հայտնվել են ֆերման փակելու խնդրի առաջ։

Այս խնդրով եւս դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, սակայն, առ այսօր ոչ մի արձագանք չկա»,- գրել է նա։