Ահաբեկիչը դանակով հարձակվել է իսրայելական Հադ...

Ահաբեկիչը Իսրայելի Հադերա քաղաքում հոկտեմբերի 9-ի ցերեկը հարձակվել է բնակիչների վրա, տեղեկացրել է The Times of Israel-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ Հարձակումը կատարվել է քաղաքի կենտրոնում, չորս տարբեր վայրերում։

Ըստ վերջին տվյալների՝ վիրավորվել է վեց մարդ, նրանցից երկուսը ծայրահեղ վիճակում է, տեղեկացրել է «Հիլել Յաֆե» բժշկական կենտրոնը։ Իսրայելի «Մագեն Դավիթ Ադոմ» բժշկական ծառայությունը, իր հերթին, տեղեկացրել է, որ վիրավորվել է 50-70 տարեկան հինգ տղամարդ։

Հարձակումից հետո ահաբեկիչը դիմել է փախուստի մոտոցիկլով։ Ոստիկանությունում տեղեկացրել են, որ նա «չեզոքացվել» է։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները կրակում կասկածյալի վրա, ինչից հետո ձերբակալում են նրան։

Աղբյուրների խոսքով՝ հարձակումը կատարել է Իսրայելի 36-ամյա բնակիչ Ահմադ Ջաբարինը Ում-էլ-Ֆահմ քաղաքից։