
Crocus City Hall-ի ահաբեկչության հեղինակները ցանկացել են այլատյացության և իսլամաֆոբիայի ալիք հրահրել Ռուսաստանում, ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահը երկրի ներսում պառակտումներն ու խուճապը կանխելու կոչ է արել: «Ուզում եմ ընդգծել, որ անընդունելի է վերջին ողբերգական իրադարձություններն օգտագործելը՝ ազգային անմիաբանություն, այլատյացություն, իսլամատյացություն հրահրելու համար։
Իրականում ահաբեկիչների և նրանց պատվիրատուների գլծավոր նպատակը դա էր. նախ և առաջ մեր երկրում խռովություն և խուճապ, բախումներ և ատելություն սերմանելը, Ռուսաստանը ներսից պառակտելը»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը միժամանակ շեշտել է ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, որի տարածման վրա, ի թիվս այլ երևույթների, ազդում է անօրինական ներգաղթը։
Ըստ ՌԴ նախագահի՝ նմանատիպ պայմաններում տեղի է ունենում «տարբեր տեսակի կեղծ քարոզիչների գաղափարական առաջմղում»։