
Սիրիան խստագույնս դատապարտում է Իրանի Շիրազ քաղաքում Շահ Չերահի սրբավայրի վրա կատարված վախկոտ ահաբեկչությունը։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այս հարձակումը ցույց է տալիս, որ ահաբեկչությունը դարձել է երկրներին ապակայունացնելու ԱՄՆ քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։
«Սիրիան խստագույնս դատապարտում է Շիրազում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը։ Այս ահաբեկչությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ահաբեկչությունը դարձել է երկրներին ապակայունացնելու եւ նրանցում խաղաղությունը խաթարելու ԱՄՆ քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։
Սիրիան վերահաստատում է համերաշխությունն ու լիակատար աջակցությունը Իրանին՝ այս վախկոտ ահաբեկչական հարձակման եւ դավադրության դեմ պայքարում»,-SANA-ն մեջբերում է Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը։