ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի...

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Վահան Հունանյանը հայտնել է մեկնաբանելով մամուլում այդ հարցի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները:

«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: