ԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ առաջիկա ամիսնե...

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին առաջիկա ամիսներին կայցելի Ռուսաստան:

Այս մասին նա ՏԱՍՍ-ին հայտնել Է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի 29-րդ համաժողովի շրջանակներում:

«Հույս ունեմ, որ շուտով հանդիպում կլինի Ռուսաստանի թիմի հետ: Գիտեք, մենք բավականին կանոնավոր հանդիպումներ ունենք։

Ես հստակ չգիտեմ, բայց առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ես վստահ եմ, որ այնտեղ կլինեմ», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ կարող է այցելել Ռուսաստան։