Պարզվել է, որ Աֆղանստանում «շարիաթին հակասող բովանդակության» պատճառով մտահոգություններ առաջացնող 679 գրքից մոտավորապես 140-ը գրել են կանայք։ Դրանց թվում է, օրինակ՝ «Անվտանգությունը քիմիայի լաբորատորիայում» գիրքը:
Թալիբներն Աֆղանստանում իշխանության են վերադարձել չորս տարի առաջ և շարունակում են նոր սահմանափակումներ մտցնել: Միայն այս շաբաթ տասը նահանգում, Թալիբանի գերագույն առաջնորդի հրամանով, արգելվել է օպտիկամանրաթելային ինտերնետը՝ պաշտոնապես «անբարոյականությունը կանխելու» նպատակով:
Բոլոր նոր կանոններն ազդել են կյանքի տարբեր ոլորտների, բայց հատկապես կանանց և աղջիկների կյանքի վրա: Նրանց արգելվում է վեցերորդ դասարանից բարձր կրթություն ստանալ, իսկ մասնագիտական ուսուցման վերջին ուղիներից մեկը փակվել է 2024-ի վերջին, երբ երկրում դադարեցվել են մանկաբարձության դասընթացները:
Արգելքն այժմ սկսել է կիրառվել կանանց նվիրված համալսարանական դասընթացների նկատմամբ. արգելված 18 առարկայից 6-ը վերաբերում են հատկապես՝ «Գենդերը և զարգացումը», «Կանանց դերը հաղորդակցության մեջ», «Կանանց սոցիոլոգիան» թեմաներին։
Թալիբանի կառավարությունը հայտարարել է, որ հարգում է կանանց իրավունքները՝ համաձայն աֆղանական մշակույթի և իսլամական օրենքի իր մեկնաբանության։



