Աֆղանստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրան...

Աֆղանստանի Հինդուկուշ լեռնաշղթայի շրջանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 09։56-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 161 հազար բնակչությամբ Կունդուզ քաղաքից 194 կմ արևելք, օջախը՝ 125 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով հնարավոր ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։