Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման շուրջ Պեն...

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ գերատեսչության կողմից անցկացվող լրացուցիչ խորացված հետաքննությունը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ  կտևի ևս գրեթե մեկ տարի։

Պենտագոնի ղեկավարն այդ մասին ասել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։ 

«Մեզ համար հասանելի են դառնում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ինչո՞ւ են որոշումներ ընդունվել կամ չեն ընդունվել, ինչո՞ւ են անտեսվել մեր զինվորականների պաշտպանության որոշակի միջոցառումները», - ասել է նա։ 

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ հետաքննությունը չի ավարտվի «2026 թվականի կեսերից շուտ», քանի որ դրա ընթացքը ցույց է տվել, որ պատասխաններ ստանալու համար անհրաժեշտ է «մանրազնին ուսումնասիրություն»։

Ինչպես հաղորդվել է, մայիսի վերջին Հեգսեթը հանձնարարել է ստեղծել հատուկ խումբ 2021 թ. Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված փաստերն ուսումնասիրելու համար։