Աֆղանստանի նախագահը երկրից փախել է փողերով լի...

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին երկրից փախել է փողերով լցված մեքենաներով, այսօր հայտարարել է երկրում Ռուսաստանի դեսպանատունը:

Դիվանագիտական ​​առաքելությունը նշել է, որ ամբողջ գումարը չի տեղավորվել նախագահական ուղղաթիռի մեջ, այդ պատճառով դրա մի մասը մնացել է օդանավակայանում:

«Ինչ վերաբերում է ռեժիմի փլուզմանը, ապա այն առավել պայծառ կերպով բնութագրվում է նրանով, թե ինչպես է Գանին փախել Աֆղանստանից. չորս մեքենա լի էր փողերով, նրանք փորձում էին գումարի մյուս մասը ուղղաթիռ մտցնել, բայց ամեն ինչ չէ, որ տեղավորվեց: Իսկ գումարի մի մասը մնացել է օդանավակայանում», մեջբերում է ՌԻԱ գործակալությունը դեսպանատան մամուլի քարտուղար Նիկիտա Իշչենկոյին: