ԱԷՄԳ տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իր...

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալության տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով ձեռմամուխ կլինի աշխատանքին։ 

«ԱԷՄԳ-ի տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան, և մենք պատրաստվում ենք վերսկսել աշխատանքը»,-ասել է նա Fox News-ի եթերում։

Գրոսիի խոսքով՝ քննարկվում է, թե «գործնական ինչ միջոց կարող է կիրառվել աշխատանքի վերսկսումը հեշտացնելու համար»։

Նա պարզաբանել է, որ տեսուչներն առաջին հերթին կաշխատեն այն օբյեկտներում, որոնք չեն տուժել ընթացիկ տարվա հունիսին իսրայելական և ամերիկյան ռմբակոծություններից։