ԱԷՄԳ. Իրանի Բուշերի ատոմակայանը չի ենթարկվել...

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանը չի ենթարկվել Իսրայելի ավիահարվածներին, հղում անելով իրանցի պաշտոնյաների տեղեկատվությանը, հաղորդում է CNN-ը։

Կառույցը երկրի առաջին ատոմակայանն է։

ԱԷՄԳ-ն նաև հայտնել է, հղում անելով պաշտոնյաներին, որ Նաթանզի ատոմային կենտրոնում, որը Իրանի ամենամեծ ուրանի հարստացման կենտրոնն է, ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։

Իսրայելը, ԱԷՄԳ-ն և իրանական պետական ​​լրատվամիջոցները նախկինում հաստատել են, որ Նաթանզի ատոմակայանը ենթարկվել է ավիահարվածների։