Ադրբեջանը որպես մարդասիրական օգնություն Ուկրաինա է ուղարկել էլեկտրատեխնիկայի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են հանրապետության էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից։
«Մարդասիրական բեռը ներառում է ավելի քան 670 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 26 տրանսֆորմատորներ և ամբողջական տրանսֆորմատորային կետեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այն կառաքվի Սումգայիթի տեխնոլոգիական պարկի 25 ծանր մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով։ Էներգետիկայի նախարարությունը հավելել է, որ մարդասիրական օգնություն է ուղարկվել «տուժած շրջանների կայուն էլեկտրամատակարարման վերականգնմանն աջակցելու համար»։
2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ երկրի էներգետիկայի նախարարությանը 7,6 միլիոն մանաթի հատկացման մասին՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Միջոցները նախատեսված են եղել էլեկտրատեխնիկայի ձեռքբերման և առաքման համար։ Հատկացված միջոցներով գնված մարդասիրական օգնությունը չորս առանձին բեռներով ուղարկվել է անցյալ տարվա հոկտեմբերից։ Ընթացիկ, հինգերորդ խմբաքանակը վերջինն էր։ Ընդհանուր առմամբ, ըստ Էներգետիկայի նախարարության, մարդասիրական օգնությունը ներառել է ավելի քան 3,3 միլիոն մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 72 տրանսֆորմատոր և ամբողջական տրանսֆորմատորային կետեր: