Ադրբեջանը շարունակում է իր անօրինական ապօրինի...

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ներքին Հանդի ուղղությամբ  այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ագրեսիային:

«Հայաստանի ՊՆ-ի տրամադրած նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի` Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանական բանակի այսօրվա ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 2 սպանված և վիրավոր զինծառայող։ Ադրբեջանը շարունակում է իր անօրինական ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ»,-գրել է Մարուքյանը: