Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջա...

Ես կարեւոր եմ համարում Հայաստանի ԱԳՆ-ի եւ ԱԳ նախարարի, նաեւ մեր դեսպանների ուղերձները գերների վերադարձի խնդրի հետ կապված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ես իմ ուղերձները նույնպես ուղարկում եմ նաեւ մոնիտորինգի արդյունքները: Այստեղ եւս Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և իր քաղաքական ու ռազմական լծակներով փորձում է այս խնդիրը իրավականից դարձնել քաղաքական, մտնել քաղաքական տանիքի տակ, որտեղ իրեն կոմֆորտ է զգում: Մենք պետք է միջազգային հանրությանը ասենք, որ այս հակամարտությունը չի ավարտվել և ցանկացած իրենց մոտ գնվող մարդ ռազմագերի է»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը մանիպուլատիվ հայտարարություններ է անում:

Թաթոյան նշեց, որ ռազմագերու նկատմամբ չի կարելի քրեական գործ հարուցել, կալանավորել, եւ Ադրբեջանը դա հատուկ է անում. «Իրենք հատուկ են անում, որ մեր հասարակությունում վիճակը լարված պահեն, քանի որ գերիների հարցը տարբեր շահարկումներ տեղիք է տալիս, տառապանքներ է պատճառում ընտանիքներին»,-ասաց նա: