Ադրբեջանը պատրաստակամ է Ղազախստանից նավթի ընդ...

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Ղազախստանից նավթի ընդունումը ներկայիս տարեկան 1,2 միլիոն տոննայից հասցնել 2,2 միլիոն տոննայի։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Եռլան Ակկենժենովը նախարարության կոլեգիայի նիստում։

«Լրացուցիչ երթուղիների մշակման շրջանակներում շարունակվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տարեկան 1,2 միլիոն տոննա ղազախական նավթի փոխադրումը։ Միաժամանակ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ավելացնել ղազախական նավթի ընդունումը մինչև տարեկան 2,2 միլիոն տոննա», - ասել է նա։