
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մեծ նշանակություն ունի։
Այս մասին այսօր Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է Միլլի Մեջլիսի խոսնակ Սաբիհա Գաֆարովան։
Սաֆարովան նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ ունի հաղթանակած երկրի կարգավիճակ. «Պետության ղեկավարը նշեց, որ տասնամյակների ընթացքում Ադրբեջանը «օկուպացիայի ենթարկված»երկրի կարգավիճակից անցել է հաղթանակած և առաջատար երկրի կարգավիճակի։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ձեռք բերված այլ պայմանավորվածությունները ցույց տվեցին մեր պետության կարողությունը՝ պաշտպանելու իր ազգային շահերը ինչպես ուժային մեթոդներով, այնպես էլ իրավական և քաղաքական գործիքների միջոցով:
Խաղաղության համաձայնագիրը նաև ցույց տվեց, որ կայունությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Նախագահի ելույթում մեծ ուշադրություն է դարձվել «ազատագրված տարածքների ականազերծմանը, դրանց վերականգնմանը, նախկին հարկադիր վերաբնակների վերադարձին հայրենի հողեր» և ենթակառուցվածքների զարգացմանը»: