Ադրբեջանը միայն այս քայլով կանգ չի առնի, նա բ...

Իշխանությունը ցույց տվեց, որ շարժվում է Ադրբեջանի քաղաքականության տրամաբանության ներքո, իրավիճակը սրանով պայմանավորված ավելի կվատթարանա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սա առաջին հերթին անվտանգության խնդիր է, շատ կարճ ժամանակում իրավիճակը առաջնագծում կարող է կտրուկ սրվել: Ադրբեջանի այս գործողություններում կա նաև Թուրքիայի ներգրավվածությունը»,-ասաց նա: