Ադրբեջանը մեծ ինտենսիվությամբ գնդակոծել է Մով...
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան ավտոմատով տարբեր ինտենսիվությամբ կրակել են Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ։
Մովսես գյուղում ավելի մեծ ինտենսիվությամբ է եղել, կրակել են գյուղի ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան։
Սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումից հետո Ալիեւը սադրանքների կդիմի։ Սա նաեւ հոգեբանական ճնշում է հայկական կողմի վրա, որպեսզի կարողանան ստանալ Տավուշի 4 գյուղերը»։