Ադրբեջանը մեկ օրում երրորդ ապատեղեկատվություն...

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած երկու տեղեկությունները, թե սեպտեմբերի 4-ին Հայաստանի զինված ուժերը կրակել են սահմանի արևելյան և հարավարևմտյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։