Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք է բերվել ադրբեջանական «Երկաթե բռունցք» հուշարձանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում է, որ այն կկանգնեցվի քաղաքի կենտրոնում։
Նշենք, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքում տեղադրել է նույն հուշարձանը:
«Երկաթե բռունցքն» Ադրբեջանում գլխավոր գործողություններից մեկն էր Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պատերազմում։



