Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և գազամատակարարումը խափանելու համատեքստում շեշտել է Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու անհրաժեշտությունը:
Այս մասին Մարուքյանը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում․
Նա նշել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը կասեցրել է Արցախ գազամատակարարումը, ինչպես նաև խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության բոլոր հիմնական կենսական կարիքների ապահովմանը:
«Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի»,- շեշտել է Մարուքյանը: