Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին նշվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը parstoday-ի փոխանցմամբ հայտնել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը: