Ադրբեջանը հայտնել է Արցախում իրենց կողմի դիվե...

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Արցախում իրենց դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվածների եւ վիրավորների մասին։

Միաժամանակ ադրբեջանական գերատեսչությունը, ինչպես միշտ, բացահայտ ապատեղեկատվություն է տարածել։

«Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստացել Խանքենդի-Խալֆալի-Տուրսու հողային ճանապարհով Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ռազմական տեխնիկա, զինամթերք եւ անձնակազմ տեղափոխելու մասին։

Մարտի 5-ի առավոտյան ստացված տեղեկատվությունը ճշտելու նպատակով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել եւ ստուգել անօրինական ռազմական փոխադրումներ իրականացնող մեքենաները։ Հակառակ կողմը կրակ է բացել, փոխհրաձգության հետեւանքով երկու կողմից կան զոհեր եւ վիրավորներ», - հայտնում է ԱՀ ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Հայպալու» կոչվող տարածքում, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը կրակ է բացել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հերթապահ մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել է Արցախի ոստիկանության 3 աշխատակից՝ փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Դանիելյան Դավիթը, լեյտենանտ Գասպարյան Արարատը։

Մեկ այլ սպա՝ լեյտենանտ Հովսեփյան Դավիթը, վիրավորում է ստացել կրծքավանդակի հատվածում եւ գտնվում է Հանրապետական ​​բժշկական կենտրոնում։