Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու C...

Ադրբեջանը Հայաստանին ուղարկել է նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին մասնակցելու հրավեր, ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը:

«Հրավերն ուղարկվել է հայկական կողմին, մենք պատրաստ ենք հյուրեր ընդունել բոլոր մակարդակներում», - ասել է Էլնուր Սոլթանովը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։