Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-15-ը պաշտոնական այցով գտնվել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքում, որի նպատակը համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն էր:
Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ հնգօրյա աշխատանքային այցի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ, պաշտոնական միջոցառումներ, որոնց ընթացքում համայնքի ղեկավարը հանդես է եկել մի շարք ելույթներով։
Այցի առաջին օրը պատվիրակության անդամները հանդիպել են Լուարի ֆրանս-հայկական դաշինքի կողմից կազմակերպված՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Երկրորդ օրը հարգանքի տուրք են մատուցել և ծաղկեպսակներ դրել՝ Հայաստանի հրապարակում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
️Մասնակցել են թատերական ընթերցման՝ նվիրված Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանին և նրա մարտական խմբին: Պատվիրակությունն այցելել է համալսարանական հիվանդանոցային կենտրոն, քաղաքային կինոգրադարան և թվային մեդիա գրադարան:
Երրորդ օրը այցելել են Ժոֆֆրուա Գիշար մարզադաշտ և «ԱՍՍԵ»-ի թանգարան, հանդիպում են ունեցել ֆրանսիահայ հեղինակներ Ժան Պիեռ Քոթչյանի և Անտուան Ագուջյանի հետ, որոնք ներկայացել են իրենց «Կարմիր սարեր» և «Լռության ճիչը. հայկական հիշողության հետքեր» ստեղծագործություններով:
Նա եւ այցելություն է տեղի ունեցել արհեստի և արդյունաբերության թանգարան եւ հանդիպում՝ Սենտ Էտիենի Երիտասարդական խորհրդատվական խորհրդի և երիտասարդների հետ:
Չորրորդ օրը ️Սուրբ և անմահ պատարագ՝ տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ ձեռամբ Տեր Սահակ քահանա Ղարիբյանի ️Էրվե Տաբոնեի «Կապան. ներկայի հիշողությունը» լուսանկարների ցուցահանդեսի բացումն է եղել:
️Աշխարհաքաղաքական համաժողովում բանախոսներ են եղել Գևորգ Փարսյանը, Տիգրան Եգավյանը և Հովհաննես Գևորգյանը: Նաեւ տեղի է ունեցել ️Կապան համայնքի և Սենթ էթիենի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողություն:
Հինգերորդ օրը այցելել են Դիզայնի կենտրոն: ️2025 թվականի համագործակցության շրջանակի քննարկում և ամփոփում է տեղի ունեցել, որի ընթացքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ առողջապահության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար։